00:00:00

Թուրքիան կրկին կարող է ներառվել F-35-ի ծրագրում

00:00, 11 դեկտեմբեր 2025 Աշխարհ

Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարրաքը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև առկա դրական հարաբերություններն ապահովել են արդյունավետ քննարկումների հնարավորություն՝ F-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ, գրում է ermenihaber.am-ը:

«Նախագահ Թրափմի և նախագահ Էրդողանի դրական հարաբերությունները նոր համագործակցության մթնոլորտ են ստեղծել և դա էլ ճանապարհ է հարթել այս հարցում մոտավորապես 10 տարվա ընթացքում մեր կողմից իրականացրած ամենաարդյունավետ շփումների համար»:

Բարրաքը սոցցանցում արած գրառմամբ տեղեկացրել է նաև, որ Թուրքիայի հետ այժմ շարունակվում են բանակցությունները կործանիչների ծրարգրում կրկին ներառելու և ռուսական S-400 հակահրթիռային համակարգերի օգտագործման վերաբերյալ:

Բացի այդ վերջինս հայտարարել է, որ կործանիչների ծրագրին վերադառնալու համար Թուրքիան պետք է չօգտագործի և չտիրապետի S-400-ները և հույս հայտնել, որ առաջիկա ամիսներին բանակցությունները կավարտվեմ թե՛ ԱՄՆ-ի և թե՛ Թուրքիայի անվտանգային կարիքներին համապատասխան արդյունքներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր