Սանկտ Պետերբուրգի Նևսկի շրջանի Պրավոբերեժնի շուկայի երկհարկանի՝ 25 x 100 մետր չափերով, շենքում խոշոր հրդեհ է բռնկվել, որի մակերեսը 1,5 հազար քառակուսի մետր է, հայտնել է ՌԴ ԱԻՆ քաղաքային գլխավոր վարչությունը՝ նշելով, որ հրդեհի հետևանքով կա մեկ զոհ:
«Սանկտ Պետերբուրգի Նևսկի շրջանում բռնկված հրդեհի մակերեսը հասել է 1500 քառակուսի մետրի։ Կրակի ինտենսիվ տարածմանը նպաստել է շենքի ներսում բարձր հրդեհային ծանրաբեռնվածությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հրդեհի վայրում աշխատում է 26 միավոր տեխնիկա և 96 մարդ։