00:00:00

Առաջիկա ամիսները կլինեն արդարության հաղթանակի ու չարիքի պարտության ժամանակաշրջան․ Սամվել Կարապետյան

13:44, 19 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Գործարար Սամվել Կարապետյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից․ «Մի՛ կարծեք, թե փոքրիկ խմբակը իր համար դրական արդյունքի է հասել։ Սրբությունները ոտնահարելով, բանտերը լցնելով, ունեցվածք խլելով ու վախի մթնոլորտ ձևավորել փորձելով՝ գուցե առավելագույնը ևս 6 ամիս պահես իշխանությունդ, բայց երկիր չե՛ս պահի, երկրի արժանապատվությունը չե՛ս վերականգնի, քո քաղաքացիների կյանքը չե՛ս լավացնի, պետության խնդիրները չե՛ս լուծի։

Նպատակասլացությունը բնորոշ է մեզ, մեր ժողովրդին, որի պատմությունը բազմաթիվ ծանր շրջաններ է ունեցել։ Մենք, միևնույնն է, հաղթահարել ենք բոլոր դժվարությունները ու շարունակել մեր ճանապարհը՝ հակառակ մեր թշնամիների բոլոր ջանքերին։ Այդպես է լինելու նաև հիմա, չկասկածե՛ք։

Ընդամենը մի քանի ամսից շնորհավորելու ենք իրար արդարության հաղթանակի, արժանապատվության վերականգնման, չարիքի պարտության ու Հայաստանի համար նոր՝ բարեկեցության ու խաղաղության ժամանակաշրջանի սկզբի կապակցությամբ:

Ուրեմն՝ շարունակում ենք պայքարը ու գնում դեպի անվերապահ հաղթանակ՝ մե՛ր ձևով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր