00:00:00

Բոլոր հարևանների հետ հարաբերությունների զարգացումը մեր որոշիչ քաղաքականությունն է․ Իրանի փոխարտգործնախարար

11:48, 19 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

 

 

Մեր բոլոր հարևանների հետ կապերի զարգացումը Իրանի Իսլամական Հանրապետության որոշիչ քաղաքականությունն է։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախթ-Ռավանչին։

«Կատար և Պակիստան կատարած երկօրյա այցից հետո այսօր առավոտյան ես վերադարձա Թեհրան։ Դոհայում ես շատ արդյունավետ հանդիպում ունեցա պետնախարար դոկտոր ալ-Խուլեյֆիի հետ, որի ընթացքում քննարկեցինք մեր երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներ։ Մենք վճռականություն հայտնեցինք մեր հարաբերությունների խորացման ուղղությամբ ամատեղ աշխատելու համար։ Իսլամաբադում ես մասնակցեցի արտաքին գործերի նախարարի հետ տասներեքերորդ երկկողմ քաղաքական խորհրդակցություններին։ Մենք համապարփակորեն դիտարկեցինք իրանա-պակիստանյան հարաբերությունները և պայմանավորվեցինք քայլեր ձեռնարկել բոլոր ոլորտներում հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»,- նշել է Իրանի ԱԳ փոխնախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր