00:00:00

ՎԶԵԲ-ը «Ամերիաբանկի» հետ մասնավոր ոլորտում ամենախոշոր գործարքը կնքեց

11:53, 14 նոյեմբեր 2025 Բանկեր

ՎԶԵԲ-ը մասնավոր ոլորտում ամենախոշոր գործարքը կնքեց «Ամերիաբանկի» հետ

«Ամերիաբանկը» 150 միլիոն եվրոյի ֆինանսավորում է ներգրավել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից։ Սա ՎԶԵԲ-ի կողմից ՀՀ մասնավոր հատվածում երբևէ իրականացրած ամենախոշոր գործարքն է:

Վարկային պայմանագիրը ստորագրվել է «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի և ՎԶԵԲ-ի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիի կողմից.

«Ամերիաբանկը» ֆինանսավորումը կուղղի ՓՄՁ-ների աջակցմանը` հատկապես ուշադրություն դարձնելով մարզերի հաճախորդներին և նոր վարկառուներին։

Ամերիաբանկին» վարկը տրամադրվում է երկու փուլով՝ 100 միլիոն եվրո և ևս 50 միլիոն եվրո տրանշերով:

Այս միջոցներով «Ամերիաբանկը» նաև կաջակցի Հայաստանի կանաչ տնտեսության անցմանը, քանի որ բանկն հանձնառու է միջոցների առնվազն 40 տոկոսն ուղղել կանաչ ներդրումներին:

«Ամերիաբանկի» առաջատար դիրքը թվային փոխակերպման, մարզային ներկայացվածության և ներառական ֆինանսավորման առումներով այն ​​դարձնում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից։

Նշենք, որ Ամերիաբանկը Հայաստանի տնտեսության ամենախոշոր վարկատուն է: Իր թվային լուծումների և մեծ քաղաքներում ու երկրի ամենախիտ բնակեցված շրջաններում գտնվող 26 մասնաճյուղերի շնորհիվ, «Ամերիաբանկը» հնարավորություն ունի ֆինանսավորել մասնավոր հատվածի ընկերությունների լայն շրջանակ։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր