Մոսկվան Բեռլինից պահանջում է անհապաղ հյուպատոսական հասանելիություն տրամադրել ձերբակալված ՌԴ քաղաքացի Սուրեն Աբաջանին. այս մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Զախարովան։
Ավաջյանը ձերբակալվել էր Գերմանիայում հունվարի 21-ին՝ Դոնբաս մարդասիրական բեռներ մատակարարելու պատճառով։ Գերմանիայի գլխավոր դատախազությունը նրան մեղադրում է «արտասահմանյան ահաբեկչական միավորումներին» աջակցելու մեջ։
Ռուսաստանը նման մեկնաբանությունն անընդունելի և իրավաբանորեն առոչինչ է համարում, ճեպազրույցի ժամանակ նշել է ԱԳՆ ներկայացուցիչը:
ՌԴ իշխանությունները հարցը պահում են ուշադրության դաշտում՝ պաշտպանելով ձերբակալվածի օրինական իրավունքներն ու շահերը։