«Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ռոբերտ Կադարյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ խոսել է Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերի մասին.
«0% շրջանառության հարկ փոքր բիզնեսի համար. սա Սամվել Կարապետյանի նախանշած 5 տնտեսական քայլերից մեկն է։ Շրջանառության հարկն ապահովում է մեր պետական բյուջեի 2.5 տոկոսը, ուժեղ Հայաստանում բյուջեի համար ունենալու ենք բազմաթիվ աղբյուրներ և մեր քաղաքացիներին հնարավորություն ենք տալու զարգացնելու իրենց բիզնեսը և ստեղծելու նոր աշխատատեղեր»,-ասել է նա։