00:00:00

Թուրքիան «F-16» կործանիչներ է տեղեկայել Սոմալիում. Middle East Eye

20:50, 30 հունվար 2026 Աշխարհ

Հունվարի 28-ին Թուրքիան 3 միավոր «F-16» կործանիչ է ուղարկել Սոմալի։ Այդ մասին հայտնում է «Middle East Eye» միջազգային առցանց լրատվական հարթակը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ «F-16» կործանիչների տեղակայումը Սոմալիում իրականացվում է էներգետիկ և օդատիեզերական ոլորտներում արվող ներդրումների շրջանակում:

Աղբյուրը, հղում անելով Սոմալիի պաշտոնյաներին, նշում է, որ Անկարան վերջին մի քանի ամսում կառուցել է վերոհիշկալ կործանիչների տեղակայման համար նախատեսված ենթակառուցվածքը:

Վերջին 10 օրվա ընթացքում իրականացվել են բազմաթիվ բեռնատար օդանավերի չվերթներ, և հնարավոր է, որ տեղափոխվել են ինքնաթիռների պահեստամասեր ու զինամթերք:

Նշվում է, որ կործանիչների տեղակայումը նախնական քայլ է Անկարայի կողմից Սոմալիում նավթի որոնողական աշխատանքների շրջանակներում։

Աղբյուրը նաև նշում է, որ կործանիչների տեղակայումը կապված է անցյալ ամիս Իսրայելի կողմից Սոմալիլենդը որպես անկախ պետություն ճանաչելու հետ։

Հիշեցնենք, որ Սոմալիլենդը փաստացի գործում է որպես անկախ պետություն, բայց դե յուրե համարվում է Սոմալիի սեպարատ տարածք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր