ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր մանրամասներ հայտնեց իր ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպից։
«Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու մասին դիմել է ՔՊ վարչությանը 2024 թվականի մարտի 4-ին։ Դա այն օրն էր, երբ ԱԺ-ում քննարկվում էր իմ կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագծերի փաթեթը, որով նախատեսվում էր երկու անգամ բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը։ Ես այստեղ ուղիղ կապ եմ տեսել, թե ինչու է իմ գործընկեր Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմում ներկայացրել»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։
Սարգսյանն այլ մանրամասներ չներկայացրեց, միայն ասաց, որ ինքն էլ ապրիլին է դիմել ՔՊ վարչություն, որ Ալեն Սիմոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկեն։ Հարցը, սակայն, չի քննարկվել երկար ժամանակ։
«Քննարկվել է սեպտեմբերին»,- նշեց նա։Մանրամասներրը՝ տեսանյութում: