00:00:00

Իրանի նախագահը մանրամասներ է հայտնել Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ժամանակ ստացած իր վնասվածքի մասին

16:42, 27 սեպտեմբեր 2025 Հասարակություն

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը NBC News-ին տված հարցազրույցում մանրամասներ է հայտնել Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ժամանակ իր ստացած վնասվածքի մասին։

«Դրանում ոչ մի առանձնահատուկ բան չկար։ Կարող ենք ասել, որ դա ծնկի շրջանում հեմատոմա էր», - ասել է Իրանի նախագահը։

Նա ասաց, որ իրեն վիրավորած ռմբակոծությունը «խիստ անօրինական և անբարոյական էր, բայց նրանց թույլատրվել էր դա անել»։

«Նրանք հարձակվեցին մեր վրա, քանի որ ուզում էին սպանել մեզ, ինչպես բոլորին։ Մենք չենք վախենում մահից կամ նահատակությունից։ Մենք ապրել ենք մեր կյանքը», - նշել է Իրանի նախագահը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր