00:00:00

Քաղաքական հետապնդումը, իրավունքի ընդհանրապես ժխտողականությունը հենց ուղիղ այս ձևի է լինում. Արամ Վարդևանյան

15:15, 19 սեպտեմբեր 2025 Հասարակություն

Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է քննչական ակտիվ գործողություններ կատարելու համար, սակայն այդ գործողությունները կատարվել էին մինչև կալանքի երկարաձգումը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի պայմաններում, հատկապես, երբ քննչական խմբի կողմից օգոստոսի 14-ին Դատարանին ներկայացվել էր դիրքորոշում, որ ակտիվ գործողություններ դեռևս պետք է կատարեն, միջնորդություն էի ներկայացրել, որ կատարվեն այդ «ակտիվ գործողությունները», կամ առերեսում կազմակերպեն Սամվել Կարապետյանի մասնակցությամբ:

Ի դեպ հերթական իրավական աբսուրդն է, որ մենք ենք դա միջնորդում: Ստացել եմ Քննիչի որոշումը, ըստ որի. 1) Առերեսում կատարելու անհրաժեշտություն չկա, 2) Կատարված գործողությունների վերաբերյալ տվյալները /որոնք ընդհանրապես չկան/ ներկայացվել է 2025 թվականի օգոստոսի 14-ին կալանքի երկարաձգման միջնորդությանը կից: Այսինքն մինչև կալանքի երկարաձգումը:

Արդյունքում Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել է, որ ակտիվ գործողություններ կատարվեն և վերջինս 90 օրից ավելի է ինչ կալանավորված է, բայց առերեսման կարիք ըստ քննչականի չկա, այսինքն գործում չկա՝ ընդդեմ ներկայացված ցուցմունք, իսկ «ակտիվ գործողությունների վերաբերյալ տվյալները» ներկայացվել են մինչև կալանքի երկարաձգումը: Քաղաքական հետապնդումը, իրավունքի ընդհանրապես ժխտողականությունը հենց ուղիղ այս ձևի է լինում:

Հ.Գ. Հաշվի առնելով, թե ինչ օր է այսօր՝ հավերժ ու հավերժ փառք մեր բոլոր Հերոսներին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր