00:00:00

Հայաստանին պետք են նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր մտքեր, նոր թարմ օդ և դրա հեղինակը հենց այս երիտասարդներն են

19:08, 12 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Երեկ տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» նախագծի նախաձեռնությամբ և «Գագիկ Ծառուկյան»  բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված  երիտասարդական մրցույթի մրցանակաբաշխությունը։ 🏆

Մեկուկես ամիս տևած աշխատանքի, շուրջ  500 հայտերի ուսումնասիրման արդյունքում լավագույնները երեկ ստացան իրենց մրցանակները, իսկ բոլոր մասնակիցները՝ խորհրդանշական նվերներ ու շնորհակալագրեր։ 

📌 Իմ համար այս մրցույթի ամենակարևոր ձեռքբերումը նման լուսավոր, տաղանդավոր ու հեռանկարային երիտասարդների բացահայտումն էր, որոնք ունեն մեծ ներուժ ու դառնալու են մեր ապագայի կերտողները։ Երիտասարդների լավագույն գաղափարները ոչ միայն լսվեցին, այլև արդեն իրականացման ճանապարհին են։ 

📌 Ինչպես նախօրեին շեշտեց Գագիկ Ծառուկյանը ընտրված առաջարկներն ընդգրկվելու են «Առաջարկ Հայաստանին» ծրագրում։ Սրանից զատ  Գագիկ Ծառուկյանը երիտասարդներին կոչ արեց լինել առավել ակտիվ ու նախաձեռնող, դառնալ ձևավորվող մեծ ընտանիքի ու թիմի անդամ, քաղաքական կյանքում ու  առաջիկա խորհրդարանական գործընթացներին ներգրավվելու հայտ ներկայացնել, չլինել անտարբեր։ 

📌 Հայաստանին պետք են նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր մտքեր, նոր թարմ օդ և դրա հեղինակը հենց այս երիտասարդներն են։  Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին ներդրած ժամանակի  ու անկեղծ հավատի համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր