Վերաքննիչ Վարչական դատարանը մերժեց Երևանի ավագանու բողոքը` վերահաստատելով, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր, հայտնում է իրավաբան Վահե Գրիգորյանը։
«Գործը վերաբերում է 2025թ սահմանված և ոչ իրավաչափորեն թանկացված սակագնին։
Հիշեցնեմ, որ Մայր Հայաստան շարժման և համանուն խմբակցության հետ համագործակցության արդյունքում բողոքարկել էինք Երևան քաղաքում թե՛ 2024թ, թե՛ 2025թ ավտոկայանատեղիների վճարների թանկացումը»,-գրել է փաստաբանը։