Այս տարի Բելառուսում, Ղազախստանում և Վրաստանում արձակուրդները ամենամատչելին էին ռուսների համար, մինչդեռ Լատինական Ամերիկայի երկրները՝ ամենաթանկը, РИА Новости-ի համար պարզել են Tutu տուրիստական ծառայության վերլուծաբանները:
«2025 թվականին ռուսները երկուսով կարող էին մեկ շաբաթ անցկացնել հարևան երկրներում՝ նվազագույն ծախսերով։ Ամենամատչելի ուղղությունը Բելառուսն էր, որտեղ երկու հոգու համար մեկ շաբաթ տևողությամբ հանգիստը միջինում արժեր 61 հազար ռուբլի։ Հաջորդը գնի առումով Ղազախստանն էր՝ մոտ 70 հազար ռուբլի, և Վրաստանը՝ 93 հազար ռուբլի»,- նշվում է հետազոտության մեջ։
Բյուջետային ուղղությունների շարքում են եղել նաև Հայաստանը՝ 96 հազար ռուբլի (մոտավորապես 1,200 դոլար - խմբ.) միջին արձակուրդային արժեքով, Ուզբեկստանը՝ 105 հազար ռուբլի և Ղրղզստանը՝ 115 հազար ռուբլի։