«Մեր Ձևով» ժողովրդական շարժման անդամները այցելել են Սյունիքի մարզ։ Սիսիանում և Գորիսում բացվեցին շարժման նոր մարզային գրասենյակներ
Դեկտեմբերի 12-ին մեկնարկեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման երկօրյա աշխատանքային այցը Սյունիքի մարզ։ Այցի առաջին օրը շարժման անդամները այցելեցին Գորիս և Սիսիան քաղաքներ, ինչպես նաև եղան Տեղ և Աշոտավան գյուղերում։
Մասնավորապես, կարևորվել է Գորիս, Սիսիան և Տեղ համայնքների բնակիչների զբաղվածության ապահովման և համայնքային ենթակառուցվածքների վերակառուցման անհրաժեշտությունը։
Անդրադարձ եղավ նաև անվտանգային խնդիրներին։ Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրեց շարժման պատկերացումները երաշխավորված խաղաղության վերաբերյալ։ Գորիս այցի ընթացքում քաղաքի Մաշտոցի 14 հասցեում պաշտոնապես բացվեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման Գորիսի գրասենյակը։
Այցի ընթացքում շարժման ևս մեկ մարզային գրասենյակ բացվեց նաև Սիսիանում, որը գտնվում է քաղաքի Չարենցի փողոց 7 հասցեում։ «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների աշխատանքային այցը Սյունիք շարունակվում է։ Վաղը շարժման անդամները այցելելու են մարզկենտրոն Կապան, լինելու են նաև Արծվանիկ գյուղում։
Ավելին՝ տեսանյութում։