00:00:00

Գերմանիայում Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության շուրջ սկանդալ է բռնկվել

17:48, 12 սեպտեմբեր 2025 Հասարակություն

Գերմանիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության շուրջ: Ինչպես հայտնի է դարձել Bild պարբերականին, պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Կիևին աջակցելու համար մոտակա երկու տարիների ընթացքում 10 միլիարդ եվրոյից ավելի է խնդրել, քան համաձայնության էին եկել ֆինանսների նախարարությունը և Ֆրիդրիխ Մերցի կառավարությունը: Այժմ Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության հետ արդեն նախատեսված պայմանագրերի մեծ մասը պետք է սառեցվի կամ կրճատվի:

Ըստ օգոստոսի վերջին Բունդեսթագի պատգամավորների տրամադրության տակ հայտնված ներքին փաստաթղթերի, Գերմանիայի պաշտպանության նախարարության Ուկրաինային աջակցության կարիքը գնահատվել է 15,8 միլիարդ եվրո՝ 2026 թվականի և 12,8 միլիարդ եվրո՝ 2027 թվականի համար: Սակայն երկու տարիների համար էլ հատկացվել է ընդամենը 9 միլիարդ եվրո, ներառյալ ԵՄ միջոցներից վճարումները: Արդյունքում ստեղծվել է ավելի քան 10 միլիարդ եվրոյի անցք, և դրա հետ մեկտեղ՝ Կիևին արդեն խոստացված մատակարարումների խափանման ռիսկ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր