00:00:00

Սպիտակ տանը Զելենսկին չորսուկես րոպեում մոտ 11 անգամ շնորհակալություն է հայտնել Թրամփին․ WP

11:19, 19 օգոստոս 2025 Հասարակություն

Օգոստոսի 18-ին Սպիտակ տանը հանդիպումների արձանագրային նկարահանումների ժամանակ Վոլոդիմիր Զելենսկին չորսուկես րոպեում մոտ 11 անգամ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս հաշվարկների մասին օգոստոսի 18-ին հրապարակել է The Washington Post-ը։

Ըստ նրա գնահատականի՝ Զելենսկին հստակ ցույց է տվել, որ «ադապտացվել է [Թրամփին]՝ Սպիտակ տուն նախորդ այցելությունից անցած վեց ամիսների ընթացքում»։ «Այդ հանդիպումը ավարտվել է աղետով», - գրում է թերթը։ Այն հիշեցնում է, որ փետրվարին Զելենսկուն «դուրս են հանել Սպիտակ տնից», երբ ամերիկա-ուկրաինական երկկողմ բարձր մակարդակի բանակցությունները Կիևի համար լիակատար ձախողմամբ են ավարտվել։ Այդ հանդիպման ժամանակ Թրամփն ու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Զելենսկուն հրապարակայնորեն մեղադրել են անշնորհակալության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր