00:00:00

Կասեցվել է «Սելիմ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

15:54, 18 օգոստոս 2025 Հասարակություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Սելիմ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Վայոց ձոր, Եղեգիս համայնք) իրականացվող ստուգման շրջանակներում, պարզել են, որ այն աշխատում է սանիտարական նորմերին անհամապատասխան։ Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

 

«Ի մասնավորի՝

 

- արտադրական շինության պատերի, դռների և առաստաղի մակերևույթները պատրատված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,

 

- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները պատրաստաված չեն եղել չներծծվող նյութերից։

 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր