00:00:00

Դատախազությունը բողոքարկել է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու որոշումը

13:53, 23 հուլիս 2025 Իրավական

ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու որոշումը,  հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Վերաքննիչ բողոք է ներկայացվել, բողոքը վարույթ է ընդունվել»,- նշեցին դատախազությունից։

Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը հայտնել էր, որ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։

Մհեր Ենոքյանն ազատ է արձակվել 29 տարի անազատության մեջ գտնվելուց հետո։

Ենոքյանին մեղադրանք էր առաջադրվել իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996 թվականի նոյեմբերի 29-ին դատապարտվել էր մահապատժի։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը: 2003 թվականին, երբ մահապատիժը Հայաստանում վերացել էր, Մհեր Ենոքյանը դատապարտվել էր ցմահ ազատազրկման։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր