00:00:00

Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են զարգացնել պաշտպանական համագործակցությունը․հուշագիր են ստորագրել

20:58, 22 հուլիս 2025 Աշխարհ

IDEF 2025 պաշտպանական արդյունաբերության 17-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Ստամբուլում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ:

Քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական և կրթական ոլորտներում համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները:

Կողմերը հանգամանալից մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ: Հանդիպման ավարտին նախարարները ստորագրել են փոխադարձ ռազմական անվտանգության ամրապնդման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր