00:00:00

Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով ութ մարդ է զոհվել

14:16, 19 հուլիս 2025 Պատահարներ

Իրանի հարավային Ֆարս նահանգի Ֆիրուզաբադ և Կեվար քաղաքների միջև ընկած մայրուղում ավտոբուսի շրջվելու հետևանքով ութ մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել։

Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է նահանգի շտապօգնության ծառայության ղեկավար Մասուդ Աբեդը։

«Մինչ այժմ այս միջադեպի հետևանքով զոհվել է ութ մարդ, իսկ 15-ը՝ ծանր վիրավորվել», – Աբեդի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր