00:00:00

Գազի բալոնից արտահոսքի հետևանքով հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի տներից մեկում․ կա տուժած

16:24, 17 հուլիս 2025 Պատահարներ

Հուլիսի 17-ին, ժամը 15:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Հայտնում է ՆԳՆ-ն։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան միջանցքում (մոտ 25 քմ), որտեղ գտնվող գազի բալոնից (3 կգ) առկա է արտահոսք, իսկ բնակիչներից մեկը գտնվում է տան տանիքում և չի կարողանում իջնել:

 

Փրկարարները բնակչին իջեցրել են տանիքից և տեղափոխել անվտանգ տարածք, ինչպես նաև միջանցքից դուրս են բերել գազի բալոնը և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարպվելը։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։41-ին, մարվել՝ 15։54-ին։ Այրվել է միջանցքը՝ գույքով։

 

Տուժել է մեկ այլ բնակիչ, ով հոսպիտալացվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր