Հուլիսի 14-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պատժախցում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 38-ամյա դատապարտյալ։ Այս մասին գրում են լրատվամիջոցները։
Նշվում է, որ վերջինս հայտնաբերվել է խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում։
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։