00:00:00

Ձորաղբյուրում աղմկահարույց հանցագործություն կատարած անձին քրեական ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին. մшհվшն պատճառը եղել է կրшկпցը

21:53, 14 հուլիս 2025 Պատահարներ

 

 

Հուլիսի 12-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության ծառայողները հայտնաբերել են հուլիսի 11-ին Ձորաղբյուր գյուղում հրազենի գործադրմամբ սպանություն կատարած կասկածյալին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղի 2-րդ զանգվածի թաղամասերից մեկի այգետնակի մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել Երևանի բնակիչ 35-ամյա Հովհաննես Ս.-ի և Երևանում հաշվառված 31-ամյա Աշոտ Բ.-ի միջև, որի ընթացքում էլ վերջինը իր մոտ գտնվող դեռևս անհայտ տիպի ատրճանակից կրակել է Հովհաննես Ս.-ի վրա, ինչի արդյունքում վերջինս հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել։ Ապա սպանություն կատարողը դեպքի վայրից հեռացել է։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ Քր.օր-ի 155 հոդվածի 1-ին մասի, 195 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, 335 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կարճ ժամանակ անց քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հերթական օպերատիվ տեղեկություններն են ստանում, որ կասկածյալ Աշոտ Բ.-ն գտնվում է Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում։ 

Օպերատիվ խմբերը, ժամանելով նշված փողոց, հայտնաբերում են նրան և բերման ենթարկում ոստիկանության Աբովյանի բաժին, ապա ներկայացնում Աբովյանի քննչական բաժին։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նաև պարզել են կռվին ականատես անձանց ինքնությունը, որոնց տվյալները, նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 11-ին սպանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ձորաղբյուր բնակավայրի Ամառանոցային փողոցի տներից մեկում դի կա: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր