00:00:00

«Չայնիի» ոլորաններում բախվել են 2 «Toyota Corolla»-ները․ տուժшծներ չկան

19:18, 14 հուլիս 2025 Պատահարներ

Երեկ՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 17։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 120 կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորաններում բախվել են 19-ամյա Աննա Մ․-ի վարած «Toyota Corolla» մակնիշի և 50-ամյա Էդիկ Պ․-ի վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր