00:00:00

Որտեղի՞ց Արսեն Թորոսյանին հատուկ պահպանվող տարածքի տեսանկարահանող սարքերի տեսանյութը

10:41, 14 հուլիս 2025 Տեսանյութեր

ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրել․
 
««Ժողովուրդ» անունով մի թերթոն կա, բոլորդ էլ գիտեք, որ վերջերս իմ վերաբերյալ մի լուտանք էր գրել, որի մասին նախապես հայտնել էի: Նրանք գրել էին, որ ինչ-որ բախում է եղել կառավարության շենքի մոտ իմ և անհետ կորած զինծառայողների ծնողների միջև և ես փախել եմ, ինչը կատարյալ սուտ էր:
 
Տեղադրում եմ սույն թվականի հունիսի 6-ին ժամը 18:30 շրջակայքում կառավարության շենք իմ մտնելու տեսագրությունը, երբ հանդոպել եմ շենքից դուրս եկող անհետ կորած զինծառայողների ծնողներին: Տեսանյութում պարզ երևում է, թե ինչ է իրականում տեղի ունեցել, բարևել եմ, մի քանի բառ ենք փոխանակվել և վերջ: «Ժողովրդի» լուտանքի հղումը կդնեմ մեկնաբանությունում:
 
Եվ առիթը օգտագործելով մեկնընդմիշտ ուզում եմ փակել մի թեմա, որի մասին թեև շատ եմ խոսել, բայց այն կրկին շահարկվում է:
 
2018թ. առողջապահության նախարար նշանակվելուց հետո ինձ ԱՆ ենթակայության դատաբժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը զեկուցում է, որ մեր երկրին անհրաժեշտ է ԴՆԹ սեքվենատոր, որպեսզի կարողանան կենսաբանական նյութերի, հյուսվածքների, մարմինների նույնականացում իրականացնենք, որը մինչ այդ պահը չեն կարողացել իրականացնել ժամանակակից և ճշգրիտ մեթոդներով:
 
Նա ինձ ասած, որ դա անհրաժեշտ է թե' հանցագործությունների բացահայտման, թե' հատկապես պատերազմական իրավիճակների ժամանակ անճանաչելի մարմինների նույնականացման համար: Ես դիմեցի վարչապետին և կառավարությունը 2018-ին հավելյալ գումար հատկացրեց մեզ, որպեսզի գնենք մեր առաջին ԴՆԹ սեքվենատորը, որը սկսեց հաջողությամբ աշխատել: Ուզում եմ հատուկ շեշտել, մինչ դա մենք նման հնարավորություն չենք ունեցել և կենսաբանական նմուշները ԴՆԹ սեքվենավորման համար ուղարկվում էին արտերկիր, ինչը և թանկ էր և ամիսներ էր տևում:
44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից մեր առաջին ԴՆԹ սեքվենատորը և ընդհանրապես ամբողջ դատաբժշկական ծառայությունը սկսեցին աշխատել 24-ժամյա ռեժիմով թե' անճանաչելի մարմինների նույնականացման, թե' մնացած փորձաքննություների համար, ինչի համար նրանց կրկին շնորհակալություն եմ հայտնում: Պատերազմի ավարտից հետո, քանի որ մենք նույնիսկ 24 ժամ աշխատելով օրական 15-20 նմուշից ավել չէինք կարողանում նույնանակացնել, իսկ մենք շատ անճանաչելի մարմիններ ունեինք, կառավարությունը որոշեց, որ պետք է գնենք նաև 2-րդ ԴՆԹ սեքվենատորը, ինչը արագացված ռեժիմով իրականացրեցինք և մեկ ամսից էլ պակաս ժամանակում այն արդեն աշխատում էր 2025թ. հունվարի կեսից, ինչի համար կրկին շնորհակալ եմ այդ ամենը նման արագ կերպով և հատկապես ամանօրյա և ծննդյան տոների ընթացքում կազմակերպելու համար, քանի որ արտասահմանում, որտեղից ձեռք էր բերվել և ներկրվել սարքը, այդ օրերին պարզապես գրեթե չեն աշխատում:
 
Եվ վերջում, ես չեմ սիրում և անթույլատրելի եմ համարում թե’ սեփական, թե’ այլոց վիշտը շահարկելն ու տիրաժավորելը, բայց պետք է ասեմ, որ իմ հորեղբոր որդին, ով ինքնակամ մեկնել էր ռազմաճակատ և զոհվել մարտերի ժամանակ, անհայտ կորած է համարվել 2020թ. հոկտեմբերի սկզբից մինչև 2021թ. հունվարի կեսերը և նրա անճանաչելի մարմինը ճանաչվել է միայն հենց այդ նույն ԴՆԹ սեքվենավորման արդյունքում, որից հետո էլ մենք սգացել ենք նրա մահը և նրան հողին ենք հանձնել:
 
Եվ ես խնդրում և կոչ եմ անում դադարեցնել շահարկել այս թեման և եթե կան նույնականացված մարմիններ, որոնք դեռ հուղարկավորված չեն, դրանք հուղարկավորել և սգալ նրանց կորուստը, ինչպես մենք և մեր բազմաթիվ հայրենակիցներ են իրականացրել, որովհետև այդ հարցին այլ լուծում պարզապես չկա: Փառք նահատակներին»:
 

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր