00:00:00

Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը

21:19, 21 դեկտեմբեր 2025 Ժամանց

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում մայրիկի հիշատակին նվիրված գրառում է արել․

Որ չեն ասում՝ տարիները միայն թվեր են ու վերջ...
Տարիները ապրածդ դարերն են՝ քո նախապապից մինչև ծնվելիք կամ էդպես էլ չծնված երեխադ, 
քո ազգի ու քո անձնային պատմության  հաջող ու անհաջող էջերն են, ամոթի դարերն են ու երջանկության ակնթարթները, որոնք միշտ այնքա՜ն կարճ են թվում, գրեթե աննշան...
ապրածդ պահերն են, հիշածդ համերն ու լացած աչքերդ են, 
աչքերիդ շուրջ ժպիտից կամ ցավի կնճիռներից ձևավորված քո մոլորակն է՝ ապրումներիդ մոլորակը, որն ամեն վայրկյանԴ տարբերում է մյուսից,
 անթիվ անհամար սպիտակներդ են, որոնք մատնում են քեզ՝ ընդհանուր մազափնջիցդ դավադրաբար դուրս պրծնելով ու արծաթին տալով՝  արևի տակ. մատնելով քեզ՝ տարիքդ, ներսիդ անդունդն ու երազանքիդ անհունը....
Պատմելով Կյանքիդ անհասանելին ու դժվարությամբ հասածդ...
Որ չեն ասու՜մ՝  տարիները միայն անձնագրում՝ թվերն են.... 
Ամեն վայրկյան վազածդ է, չքնածն ու օդը հաճույքով շնչած էն պահն է....որից սիրտդ մինչև հիմա փոթորկվում է:
Կասկածդ է.
քո արածի ու ընտրածի նկատմամբ հավերժ կասկածդ.
Ապրածդ ամեն տարվա մեջ ԱՐԱԾԴ գուցե ավելի քիչ էր,  քան Չարածդ: 
Որքա՜ն կիսատ մնացած կյանքեր ունես՝ անիրագործ....
բայց ոչինչ...
Անկախ տարիներից՝ մի՜ հոգնիր; 
.... հա
Անհամար պահեր ունենք մեր ճակատագրում դաջած, ու չէ, լոկ տարիներ չեն, 
այլ դարեր են՝ Ադամի ու Եվայի սիրուց ՝ մինչև մեր անսեր օրեր.... մինչև մեր անտեր՜ օրեր...
Տարիները «լոկ թվեր» չեն, ո՜չ, 
Աստծո ողորմած՝ անմահության կաթիլներ են, որոնք չունեն սկիզբ, բայց ափսոս՝ վերջ ունեն, 
վերջ՝ վստահության, վերջ մաքուր հոգու, անցավ աչքի ու անհոգ մանկության... 
ապրած տարիները Վերջ ունեն., երբ հասկանում ես, որ աշխարհաստեղծումից մինչև օրս ոչինչ էլ չի փոխվել).
Մատնիչը մնում է մատնիչ, 
բարին՝ կամեցող, ստեղծարար,
Չարը՝ նախանձ ու քանդող,, 
ծույլը՝ տկար, մեծամիտ, 
Մարդը...... հավերժ սխալական., բայց ձգտող.
ոմանք մ դեպի վե՜ր, 
ոմանք էլ՝ հավերժ ստորաքարշ.
Վերջում.
Հասկանում ես,
Մարդը՝ միայնակ է,
Իմաստը՝ Հավատքն է.
Սերը՝ Աստվածային:
Մայրս գիտեր ամբողջը....
Իսահակյանն ասում էր. 
«Ծնվում ենք ակամա, 
ապրում ենք զարմացած, 
մեռնում ենք՝ կարոտով»: 
Այդպես էլ գրեցի Մայրիկիս շիրիմին... 
Նա ապրել էր հազարամյակների ԻՄԱՍՏՆՈւԹՅՈւՆՆ ու գնաց՜, երբ ամեն ինչ հասկացել էր: 
Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող ՀՈԳԻՆԵՐԻՆ՝ ԼՈւՅՍԻ ՄԵՋ ՄՆԱԼ: 
#2011 #2025 Էմմա Բլեյանի անմար հիշատակին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր