00:00:00

Թուրքիայի ԱԱԽ նիստից հետո հայտարարության մեջ նշվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

19:43, 22 մայիս 2025 Աշխարհ

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, որը տեղի է ունեցել նախագահական համալիրում՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, հրապարակվել է հռչակագիր, որում, այլ հարցերի շարքում, հիշատակվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, հաղորդում է Anadolu-ն։

«Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, և մեր ակնկալիքները, որ կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ վերջնական խաղաղության հաստատման համար, որը կհանգեցնի մեր տարածաշրջանի բոլոր մասնակիցների շահերից բխող արդյունքների, կրկին հաստատվել են», -ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ասված է հռչակագրում: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր