00:00:00

Եմենի վարչապետը հրաժարական է տվել

16:00, 03 մայիս 2025 Աշխարհ

Եմենի վարչապետ Ահմեդ Ավվադ բեն Մուբարաքը հրաժարական է տվել։  

 

Նա վարչապետի պաշտոնին նշանակվել էր 2024 թվականի փետրվարին, մինչ այդ զբաղեցնում էր երկրի արտգործնախարարի պշտոնը։

 

Հրաժարականի որոշումը Ահմեդ Ավվադ բեն Մուբարաքը պայմանավորել է «սահմանադրական լիազորությունները կատարելու և կառավարության կազմում փոփոխություններ իրականացնելու անկարողությամբ»։

 

Իր հայտարարությունում նա նշել է, որ բազմաթիվ բարդությունների ու դժվարությունների է բախվել գործունեության ընթացքում։

 

Եմենի Al Masdar Online պարբրականի տեղեկություններով էլ Մուբարաքի հրաժարականի պատճառը կառավարության ներսում տարաձայնություններն են։ Կառավարության վերջին նիստը, ինչպես նշում է պարբերականը, նոյեմբերին է տեղի ունեցել, դրանից հետո նիստեր չեն գումարվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր