ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցում հրապարակել է Հռոմի պապի հանդերձանքով իր պատկերը։ Լուսանկարին կից որևէ մեկնաբանություն չի գրվել։
Հիշեցնենք՝ Թրամփը լրագրողների հետ զրույցում կատակել էր, թե կցանկանար կաթոլիկ եկեղեցու հաջորդ առաջնորդը դառնալ․ «Դա կլիներ իմ թիվ մեկ ընտրությունը»։