00:00:00

Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի հանդամասում հրդեհ է բռնկվել, տուժածներ կան

18:34, 12 մարտ 2025 Պատահարներ

Մարտի 12-ին, ժամը 13:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի մոտակայքում հրդեհ է բռնկվել․ կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի «Հուր հոբի» կոչվող հանդամասում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է։

Բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ ևս մեկ քաղաքացի է այրվածքներով դիմել իրենց։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:45-ին, մարվել՝ 13:52-ին: Այրվել են խաղողի այգիներ և մացառուտ:

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակայքում գտնվող այգիներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր