00:00:00

Երկրաշարժը զգացվել է մայրաքաղաքում և Կոտայքի մարզում. Մանրամասներ

15:03, 12 մարտ 2025 Պատահարներ

Մարտի 12-ին, տեղական ժամանակով ժամը 17:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 44.38⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․7 մագնիտուդով երկրաշարժ։

 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

 

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում և Կոտայքի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր