00:00:00

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի դպրոցներից մեկում․ աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց․ shamshyan.com

17:49, 10 մարտ 2025 Պատահարներ



SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, մարտի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարզի դպրոցներից մեկում ծեծի ենթարկվելու հետևանքով «Աջ ստորին վերջույթի և որովայնի առաջնային պատի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ «Գավառ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հիվանդանոց մեկնած ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխան Գեղարքունիքի մարզի բնակիչ 8-ամյա Վ․ Ս․-ն է:

Հիվանդանոցում ոստիկաններին և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկներին երեխայի հայրը հայտնել է, որ նույն օրը ժամը 08։50-ի սահմաններում դպրոցի դասասենյակում վիճաբանության ժամանակ Գեղարքունիքի մարզի բնակիչ 8-ամյա Ա․ Ն․-ն մի քանի անգամ ոտքով հարվածել է իր որդուն և պատճառել մարմնական վնասվածք:

Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։

© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2025/03/10/148153

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր