00:00:00

Գնացքի և ավտոմեքենայի բախումից տուժած երեխաների վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ

16:19, 07 մարտ 2025 Պատահարներ

Բուրաստան գյուղի մոտակայքում Երևան-Երասխ երկաթգծի մարդատար գնացքի և «VAZ» մակնիշի ավտոմեքենայի բախման հետևանքով տուժած երկու անչափահաս երեխաների առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր, կայուն։ Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, հայտնում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Հիշեցնենք, որ Մարտի 5-ին, ժամը 19։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղում ավտոմեքենան բախվել է մարդատար գնացքին։

Պարզվել էր, որ Բուրաստան գյուղի մոտակայքում բախվել են Երևան-Երասխ երկաթգծի մարդատար գնացքը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով ավտոմեքենայի երկու ուղևորները տեղում մահացել էին, երկու անչափահաս երեխաները՝ տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր