00:00:00

23-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

20:41, 06 մարտ 2025 Պատահարներ

Այսօր՝ մարտի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաներում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Ալբերտ Հ․-ն իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 65-ամյա Վալերիկ Շ․-ին։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապ օգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն ստանալ, ապա տեղափոխվել  «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։


Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր