Ադրբեջանի ցամաքային տրանսպորտի գործակալության և պետկոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Սադարակ (Ադրբեջան) և Դիլուջա (Թուրքիա) անցակետեր: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։
Սադարակ կետն աշխատում է շուրջօրյա և հագեցած է 6 մուտք և 6 ելք ունեցող գոտիներով:
Թուրքական կողմը համաձայնել է արդիականացնել Դիլուջու կետը՝ ուղիների քանակը 3-ից հասցնելով 6-ի։
Դրանից հետո երկու կետերն էլ կարող են օրական բաց թողնել 400-450 բեռնատար: