00:00:00

Խոշոր հրդեհ՝ Արտաշատում՝ Արարատի մարզպետարանի հարևանությամբ գտնվող վագոն-տնակում

18:01, 23 դեկտեմբեր 2024 Պատահարներ

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում՝ Արարատի մարզպետարանի հարևանությամբ գտնվող բնակելի վագոն-տնակում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Սուրիկ Բարսեղյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արսեն Մկրտչյանն ու կրտսեր պարեկ Արթուր Նարինյանը:

Պարզվել է, որ այրվել է տնակն ամբողջությամբ՝ իր գույքով:

Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայքնային ոստիկանութան Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է տնակի սեփականատիրոջ ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր