00:00:00

Տաթև-Լծեն ճանապարհին մերկասառույցի պատճառով բեռնատարն ընդունել է մկրատաձև դիրք

12:31, 03 դեկտեմբեր 2024 Պատահարներ

Դեկտեմբերի 3-ին, ժամը 10:12-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բեռնատարը մերկասառույցի պատճառով ընդունել է մկրատաձև դիրք. ավտոճանապարհը երկկողմանի փակ է:

 

 

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

 

 

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են «Daf» մակնիշի բեռնատարը. ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր