00:00:00

Սյունիքի մարզում իրանական բեռնատարը կողաշրջվել է. կա վիրավոր

13:29, 02 դեկտեմբեր 2024 Պատահարներ

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Հասան Տոռաբը իր բարած «Foton» մակնիշի բեռնատարով, դեռևս անհայտ հանգամանքներում, Տաթև-Լծեն ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

 

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Սաբեռ Հասան Վանդին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն:

 

Վարորդին և վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների, օպերատիվ է գործել «Սիսիան» բժշկական կենտրոնի շտապօգնութան բժիշկների հերթապահ խումբը:  

 

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր