00:00:00

ՀՀ ԱԳ փոխնախարարները հանդիպել են ՌԴ դեսպանի հետ. անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններին

Մայիսի 8-ին ԱԳ նախարարի տեղակալներ Վահե Գեւորգյանը եւ Վահան Կոստանյանն ընդունել են ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին: 

Ըստ հաղորդագրության՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումների մասին։

ԱԳ նախարարի տեղակալները եւս մեկ անգամ ներկայացրել են հայկական կողմի դիրքորոշումները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման շրջանակներում սկզբունքային խնդիրների վերաբերյալ։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմանը եւ Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամին` վերահաստատվել է Հարավային Կովկասի կայունությամբ շահագրգիռ գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր