Irakanum․am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նախօրեին՝ ժամը 20:00-ի սահմաններում քվեաթերթիկների հաշվարկը դեռ չսկսված, բախում է տեղի ունեցել Էջմիածնի թիվ 19/8 ընտրատեղամասում։ Ըստ ստացված տեղեկությունների՝ բախում է տեղի ունեցել ԱԺԲ ակտիվ անդամ Մերուժան Իսայանի և իշխանական ՔՊ կուսակցության ներկայացուցիչների միջև։ Միջադեպին մասնակցել է նաև Էջմիածնի փոխքաղաքապետը։
Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել Արսեն Պողոսյանից, սակայն նա հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ։ Իսայանի հետ կապ հաստատել առհասարակ չհաջողվեց։ Փոխարենը տեղեկությունը հաստատեցին ԱԺԲ Էջմիածնի նախընտրական շտաբից։ Հրաժարվելով ներկայանալ, մեր զրուցակիցը միայն ասաց, «քիչ էր մնում Մերուժանին ծեծելով սպանեին, նա ընդամենը ցանկանում էր, որպեսզի ամեն ինչ լինի օրինական»։

ԱԺԲ անդամի առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն մեզ չհաջողվեց ճշտել։
Նշենք, որ Irakanum.am-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել նախօրեին արձանագրված ընտրական խախտումների, բախումների և այլ արտառոց դեպքերի մասին, որոնք դեռ ճշտման փուլում են։
Irakanum.am