Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը։
«Ազգային ժողովում տեղի ունեցած այսօրվա «տղայական ռազբորկան» ապացույցն է նրա, որ մեր երկրում արժեքային հեղափոխություն չի եղել։ Ինչպես և նախկին խորհրդարաններում, այնպես էլ այսօր կարող են ընդդիմադիր ֆրակցիայի պատգամավորին ասել, «շիշը կտամ գլխիդ» կամ «վիզդ կկտրեմ», ու ամենահատկանշականն այն է, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն իրենց խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի ձեռքի տակից ուղղակի հեռացնում են ջրի շիշը, վստահ լինելով, որ հնչեցրածը կիրագործի։
Ի դեպ, ընդամենը անցած շաբաթվա ընթացքում, նույն խմբակցությունը սատար էր կանգնում ծեծկռտուկ կազմակերպած Ալեն Սիմոնյանին, որը հպարտությամբ եթեր էր մտել ու ասում էր, թե յուրաքանչյուր տղամարդ իրեն այդպես պետք է կպահի։