00:00:00

Ինչպե՞ս էր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հետևում ծեծկռտուքին. նոր կադրեր ԱԺ միջադեպից (տեսանյութ)

23:31, 08 մայիս 2020 Քաղաքականություն

«Կենտրոն» հեռուստաընկերությունը հրապարակել է կադրեր, թե ինչ էր անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ: Կադրերից երևում է, որ վարչապետը հեռանում է նիստերի դահլիճից՝ մինչև այդ հրահանգ տալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Ծեծկռտուքի ժամանակ նիստերի դահլիճում էին նաև Կառավարության մյուս անդամները, այդ թվում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Նաև երևում է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մի կողմ է տանում Արարատ Միրզոյանին, որից հետո վերջինս պահանջում է՝ անվտանգության աշխատակիցներին մտնել նիստերի դահլիճ և հանդարտեցնել իրավիճակը: Հիշեցնենք, որ նիստի ժամանակ սկսված ծեծկռտուքը շարունակվել էր նաև ընդմիջման ժամանակ: Մանրամասները՝ տեսանյությում: https://www.youtube.com/watch?v=VAfYQTs0aYM&feature=emb_logo
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր