00:00:00

Որեւէ մեկի մանդատը վայր դնելու կամ նկատողության հարց չի քննարկվել. ԱԺ փոխնախագահ

16:20, 08 մայիս 2020 Քաղաքականություն

Որեւէ մեկը մանդատը վայր դնելու կամ նկատողության հետ կապված միտք չի արտահայտել, նման հարց չի քննարկվել: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին: Հարցին, թե արդյոք նկատողություն կամ որեւէ պատիժ լինելու է Սասուն Միքայելյանի նկատմամբ, ԱԺ փոխնախագահն ասաց. «Չգիտեմ, կքննարկենք: Այո, անընդունելի է այդ սադրանքներին տրվելը, եւ ես կարծում եմ, որ հետեւություններ կանենք բոլորս եւ նման սադրանքների չենք տրվի: Հիմա հանդիպում է լինելու նաեւ մեր խմբակցության հետ: Հիմա վարչության անդամներն էին հավաքված: Վարչապետը ներկա չէր»: Կոնկրետ հարցին, թե արդյոք Սասուն Միքայելյանին մեղավոր համարում է, թե ով, նա պատասխանեց. «Ես որեւէ մեկին մեղավոր կամ անմեղ չեմ հանելու. Ես ասում եմ, որ սա սադրանքների շարան է, որին մենք պետք է չտրվենք: Սա Էդմոն Մարուքյանի ոճն է: Նայեք ինձ հետ կապված միջադեպի ժամանակ իմ ելույթը. Իմ կողմից որեւէ բառ չի հնչեցվել բացի ի պատասխան հնչեցվածի, որից հետո մարդը տեղից սեռական բնույթի հայհոյանք է հնչեցնում: Ուզում եք ասել, որ այդ ամենը որեւէ կապ չունի՞ այսօրվա տեղի ունեցածի հետ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր