00:00:00

Պատկերացնո՞ւմ եք՝ վարչապետի ներկայությամբ մի պատգամավորը հարվածում է մյուսին. Դավիթ Խաժակյան

16:12, 08 մայիս 2020 Քաղաքականություն

Ֆեյսբուքում տարբեր կարծիքներ են հնչում, ասում են՝ Սասուն Միքայելյանը պետք է մանդատը վայր դնի, ասում են՝ պետք է հետեւից հարվածող պատգամավոր կոչվածը վայր դնի։ Այս մասին այսօր՝ մայիսի 8–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։ «Ես չգիտեմ՝ այդ ամենը տեղի կունենա, թե չէ, որովհետեւ իմ ակնկալիքները այդ մասով առանձնապես շատ չեն, որովհետեւ որպեսզի լիներ իրավիճակ, երբ այդպիսի բան գործած մարդիկ պատրաստ լինեին իրենց մանդատները վայր դնել, նախ իրենք այդպիսի բան չէին անի։ Բայց հիմա ստացվել է։ Կանեն, թե չէ, կախված է մեկ բանից, դա հեղինակությունն է։ Հեղինակությունները լինում են ոչ միայն թաղային, այլեւ քաղաքական։ Դուք պատկերացնո՞ւմ եք արդյոք, որ լինի մի իրավիճակ մի խորհրդարանում, որտեղ նստած է վարչապետը եւ նրա ուժից ինչ-որ մեկը տեղում ֆիզիկական սպառնալիքներ է ուղղում մեկ այլ պատգամավորի, հետո հատվածում, հետո այդ նույն վարչապետի խմբակցությունից մյուսը գալիս է՝ այդ պատգամավորին մեջքից է հարվածում։ Դուք պատկերացնո՞ւմ եք նման իրավիճակ։ Կարո՞ղ ենք համարել, որ այդ երկու պատգամավորները հարգում են վարչապետին, որ իրենց այդպիսի պահվածք են թույլ տալիս։ Ես կարծում եմ, այդպիսի իրավիճակ չի կարող լինել։ Դու չես կարող հարգել քո ազգային ժողովի նախագահին, հարգել քո երկրի վարչապետին, ով այնտեղ նստած էր, բայց այդպիսի պահվածք ցուցաբերել։ Մենք երկրում ունենք ե՛ւ սոցիալական ճգնաժամ, ե՛ւ քաղաքական ճգնաժամ, բայց ես կարծում եմ, որ այդ ճգնաժամերի մեծ մասը ածանցյալ է երկրում տիրող բարոյահոգեբանական եւ հեղինակության ճգնաժամին։ Մենք ունենք մի ազգային ժողովի նախագահ, ում ներկայությամբ այսպիսի բան կարող է տեղի ունենալ։ Բայց դեռ ոչինչ, դեպք է, կարող է՝ պատահի։ Դա կարող է մնալ անհետեւանք, կրկնվել, եւ նա այդտեղ ոչինչ չի կարող անել։ Սա վարչապետին էլ է վերաբերվում։ Նա նույնիսկ այն մարդը չի, որ այդ պատգամավորներին կարգի կհրավիրի, կասի՝ դուք ո՞նց եք ձեզ պահում, կասի՝ Սասուն Միքայելյան, էս դու թազա Շմայս ե՞ս դարձել գլխներիս։ Հեղափոխությունից հետո մենք տեսանք՝ կոկիկ, հարգելի ձեւով գնացինք, Շմայսի տունը խուզարկեցինք, Առաքել Մովսիսյանը այդ ամենը արձանագրեց, որ շատ կոկիկ դա տեղի ունեցավ։ Այստեղ վերաբերմունքի փոփոխություն եղավ, նա առաջ բռնարար էր, հետո դարձավ օրենքը հարգող։ Սասուն Միքայելյան, մենք ախր շփվել ենք, ես Ձեզ «Ելք»-ից ճանաչում եմ, ես, իհարկե, տեսել եմ, որ Դուք կարող եք Ձեզ նման պահվածք թույլ տալ, բայց որ դա այսքան կծաղկի, այդ վիճակին կհասնի, դա ես չէի մտածում։ Բայց դա էլ է նորմալ, որովհետեւ եթե նա մի բան, մի այլանդակություն կարող է իրեն թույլ տալ, ուրեմն նա թույլ կտա»,– ասաց Խաժակյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր