00:00:00

Հայտնի է՝ ով կնշանակվի փոխոստիկանապետ

12:07, 25 փետրվար 2026 Քաղաքականություն

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ՀՀ փոխոստիկանապետ կնշանակվի Արթուր Բարսեղյանը, փոխարինելով այդ պաշտոնից երեկ ազատված Վարդան Վարդանյանին։

Նշենք, որ երեկ աշխատանքից ազատվել էին ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Վարդան Վարդանյանը, Պարեկային ծառայության պետ, ոստիկանապետի տեղակալ Արթուր Խուդինյանը, և ՀՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Կարեն Հակոբյանը:
 
Տեղեկությունների համաձայն ՆԳՆ Ոստիկանության ղեկավար կազմի պաշտոնանկությունները պայմանավորված են Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած աղմկահարույց սպանություններով: Նման հրահանգ է տվել անձամբ Նիկոլ Փաշինյանը:

Քիչ առաջ հայտնել էինք, որ Irakanum.am-ի ունեցած հավաատի տեղեկություններով Պարեկային ծառայության պետ կնշանակվի Գեւորգ Զաքարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր