00:00:00

Ալիևը Հայաստանին պարտադրում է ամբողջական կապիտուլացիա, խաղաղության կարգավորման ոչ մի մոդել էլ չկա

15:45, 18 փետրվար 2026 Տեսանյութեր

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնությամբ անցկացվել է բողոքի ակցիա։ Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը կառույցին փոխանցել է բողոք-նամակ՝ պնդելով, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված։

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է կոշտ դիրքորոշում ցուցաբերել «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի տարածման, Բաքվում պահվող հայերի, ՀՀ տարածքների օկուպացիայի և դենացիֆիկացիայի ու դեմիլիտարիզացիայի պահանջների հարցերում։ Սուրենյանցի խոսքով՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, որոնցում հայ ռազմագերիները ներկայացվում են որպես ծանր հանցագործներ, քաղաքական ենթատեքստ ունեն և ուղղված են Հայաստանին պարտված պետության կարգավիճակ վերագրելուն։ «Սա առանձին դրվագ չէ։

Սա ցույց է տալիս, թե ինչ մոդելով է Ադրբեջանը պատկերացնում հարաբերությունների կարգավորումը»,- նշել է նա։ Քաղաքական գործչի գնահատմամբ՝ պաշտոնական Բաքուն այսօր ձգտում է ոչ թե փոխզիջման, այլ Հայաստանի նկատմամբ կապիտուլյացիոն պահանջների ամրագրմանը։ Ակցիայի ընթացքում հնչել են կոչեր դադարեցնել Հայաստանի նկատմամբ ճնշումները։ Մասնակիցները բարձրացրել էին պաստառներ, որոնցում պահանջում էին կանգնեցնել Հայաստանի գրավումը և մերժել «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը։ Հետպատերազմյան շրջանում Բաքուն հետևողականորեն առաջ է տանում այդ թեզը՝ խոսելով Հայաստանի տարածքում ադրբեջանցիների «վերադարձի» մասին։ Մինչդեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում առաջարկել էր համատեղ ճանապարհային քարտեզի մշակում և վիճահարույց թեմաների փակման մեխանիզմ։

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր