00:00:00

Հնարավոր չէ և քրիստոնյա լինել, և հավատալ սնոտի բաների՝ թուղթ ու գիր, թալիսման, աչքի ուլունք. Հայր Զաքարիա (վիդեո)

14:19, 03 փետրվար 2026 Քաղաքականություն

Հնարավոր չէ և քրիստոնյա լինել, և հավատալ սնոտի բաների՝ գուշակությունների, թուղթ ու գրի, թալիսմանի, աչքի ուլունքին։ Այս մասին Facebook–ի իր էջի տեսանյութում հայտնում է Հայր Զաքարիան։

«Հավատ-սնոտիապաշտություն. երկու հակառակ իրողություններ

 

Հնարավոր չէ և քրիստոնյա լինել, և հավատալ սնոտի, կեղծ բաների՝ գուշակությունների, թուղթ ու գրի, թալիսմանի, աչքի ուլունքի և այլ։

Հավատը ծնվում է վստահությունից, իսկ սնոտիապաշտությունը՝ վախից,  հավատավոր մարդն անպայմանավոր վստահում է Աստծուն, իսկ սնոտիապաշտը՝ թվերին, նշաններին, պատահականություններին։

Հավատն օգնում է  մարդուն ավելի ապահով, ամուր զգալ, իսկ սնոտիապաշտությունն անընդհատ կասկած է սերմանում, հավատը հանգստություն է, խաղաղություն, իսկ սնոտիապաշտությունը՝ լարվածություն։

Եկեք զորացնենք մեր հավատը, ոչ ասենք սնոտի բաներին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր