Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի խորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանը գրել է.
«Երկար սպասված և ամենակարևոր լուրը. Արմանի նոր կյանքի սկիզբը։
Սրտի թրթիռով և անսահման ուրախությամբ կիսվում ենք ձեզ հետ այս հիանալի լուրով՝ մեր լուսավոր Արմանի երիկամի փոխպատվաստումը Մինսկում անցել է բարեհաջող։
Այս պահին Արմանն իրեն լավ է զգում։ Ճի՛շտ է, դեռ վերականգնողական փուլում ենք, բայց հավատում ենք, որ ամենադժվարն արդեն հետևում է։
Այս հաղթանակը չէր լինի առանց հսկայական թիմային աշխատանքի․
Խոնարհում հայ և բելառուս բժիշկներին՝ իրենց պրոֆեսիոնալիզմի և կատարած մեծ աշխատանքի համար։
Շնորհակալություն ձեզ՝ մեր աջակիցներ։ Ձեր սրտացավությունը, յուրաքանչյուր նվիրատվությունն ու բարի խոսքը հնարավորություն տվեցին ևս մեկ երեխայի ժպտալ և ապրել։
Շարունակենք աղոթել և դրական էներգիա ուղարկել Արմանին՝ մինչև լիարժեք ապաքինում»։