00:00:00

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն Բաբայան

12:39, 03 փետրվար 2026 Քաղաքականություն

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքը 2 ամսով երկարացնելը նշանակում է, որ  շարունակվում են եկեղեցու դեմ ճնշումները, շարունակվում են Արշակ Սրբազանի դեմ հալածանքները, այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արշակ Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը:

Նա նաև  հայտնեց,  որ սահմանափակվել են  տեսակցությունները, Սրբազանին կարող են տեսնել միայն նրա քրոջ երեխաները: Արսեն Բաբայանը նշեց, որ բողոքարկելու են դատարանի որոշումը:

Անդրադառնալով տեղեկություններին, որ գործով իրեղեն ապացույցը կորել է՝ Բաբայանը փոխանցեց, որ քննիչը հերքել  է այդ տեղեկությունը՝ նշելով, որ ոչ մի ապացույց չի կորել:

Նշենք,  որ դատավոր Կարեն Ֆարխոյանը 2 ամսով երկարաձգեց Արշակ Սրբազանի կալանքը:

Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց իրացնելու մեղադրանքով։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին էր կալանավորվել  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ 

Դեկտեմբերի 4-ին ԱԱԾ-ն  քննչական կոմիտեի շենքում ձերբակալել էր նրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր